Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստների հետ կմասնակցի բարձրակարգ մրցաշարի

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կանցկացվի շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշար:

Ութ գրոսմայստերներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձև մրցակարգով։ Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-22-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում