Արամ Ոսկանյանը հեռանո՞ւմ է «Ալաշկերտից»

Հայաստանի առաջնության առաջատար «Ալաշկերտը» մոտ է առանց գլխավոր մարզչի մնալուն:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը Sport.Times.amի հետ զրույցում ասաց, որ Արամ Ոսկանյանը չի ներկայացել թիմի վերջին մարզմանը: Մարիկյանը նաև նշեց, որ 41-ամյա մասնագետը մտադիր է տեղափոխվել «Բանանց», սակայն ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը թույլ չի տալիս:

Սպասվում է, որ առաջիկա օրերին իրավիճակը կպարզվի:

Sport.Тimes.am-ի տեղեկությամբ, Ոսկանյանը դեռ որևէ ակումբի հետ պայմանագիր չի կնքել:


Հետևեք մեզ նաև Telegram-ում