Վան Նիստելրոյն իր թիմակիցներից ո՞ւմ է համարում լավագույնը

«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» ու Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը հայտնել է, թե իր թիմակիցներից ում է համարում լավագույնը։

«Իմ թիմերի լավագո՞ւյնը: Նա «Ռեալում» էր: Բնականաբար, դա Ռոնալդոն է, «ֆենոմենը»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր:

Բրազիլացին տիրապետում էր բազմազան տեխնիկական հնարքների: Բացի այդ, Ռոնալդոն շատ լավ մարդ էր։ Կարծում եմ` նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է»,- հոլանդացու խոսքն է մեջբերել «AS.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում