Արթուր Թովմասյանը` աշխարհի գավաթակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այսօր առանձին գործիքների եզրափակիչներում Հայաստանը ներկայացրեցին Արթուր Դավթյանը (ազատ վարժություն, նժույգթափեր), Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը (օղակներ)։

Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ 13.933 միավորով (4.700՝ բարդություն, 9.233՝ կատարում)։ Նժույգթափերում Դավթյանը երրորդն էր՝ 14․066 միավորով (5․300՝ բարդություն, 8.766՝ կատարում)։

Օղակների վրա Արթուր Թովմասյանը 15․133 միավորով (6.200՝ բարդություն, 8.933՝ կատարում) դարձավ աշխարհի գավաթակիր: Այդ վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14․966 միավորով (9.300՝ բարդություն, 8.666՝ կատարում) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Վաղը Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի և զուգափայտերի եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում