Հանրահայտ հարձակվողն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Կևին Կուրանին որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: 35-ամյա խաղացողն այդ մասին հայտնել է «Bild» պարբերականի հետ զրույցում:

«Ժամանակը եկել է: Արդեն 35 տարեկան եմ: Ցանկանում եմ այլ բաներով զբաղվել»,- ասել է նա:

Հարձակվողը պրոֆեսիոնալ ելույթները սկսել է «Շտուտգարտի» կազմում, ապա 5-ական տարի անցկացրել է «Շալկեի» ու Մոսկվայի «Դինամոյի» կազմում: 2015 թվականին Կևինը վերադարձել է հայրենիք և մեկ մրցաշրջան անցկացրել է «Հոֆենհայմում»:

Գերմանիայի հավաքականում Կուրանին մասնակցել է 52 հանդիպման, խփել 19 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում