Պաշտոնական. Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը, ում ղեկավարությամբ «Ալաշկերտը» նվաճել էր Հայաստանի 2016-2017թթ. չեմպիոնի կոչումը, նշանակվել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզչի պաշտոնում 49-ամյա մասնագետը փոխարինել է Արամ Ոսկանյանին: Վերջինս և նրա օգնականներ Տիգրան Ասլանյանն ու Մանուկ Սարգսյանն ազատվել են աշխատանքից:

Արամ Ոսկանյանը մոտ է «Բանանցը» գլխավորելուն: Նրա գլխավորությամբ «Ալաշկերտն» անցկացրեց ընդամենը 3 պաշտոնական խաղ, որոնցում 3 հաղթանակ տոնեց և դարձավ առաջնության առաջատար:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում Խաշմանյանը երևանյան թիմը լքել էր ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի կողմից անվստահության խոսքերից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում