«Կարպոս օփեն»-ին կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ

Ապրիլի 1-ին Մակեսոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկելու է «Կարպոս օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 30 երկրի 191 շախմատիստ։

Մասնակիցների թվում են 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

«Կարպոս օփեն»-ում Հայաստանը կունենա 3 պատվիրակ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը:

Մրցաշարի մեկնարկային կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում