Սարսափելի վնասվածք ստացած Կոուլմենն այսօր կվիրահատվի (լուսանկարներ+տեսանյութ)

Իռլանդիայի հավաքականի պաշտպան Շեյմուս Կոուլմենը, ով ոտքի կրկնակի կոտրվածք է ստացել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ուելսի հետ խաղում (0:0), այսօր վիրահատվելու է: Վիրահատությունը կկայանա Դուբլինում։

«Էվերթոնի» 28-ամյա ֆուտբոլիստին ծանր վնասվածքը հասցրել է Նիլ Թեյլորը, ում պահվածքի համար Ուելսի ընտրանու գլխավոր մարզիչ Կրիս Կոուլմենը ներողություն է խնդրել: Մարզիչը նշել է, որ Թեյլորը շատ ծանր է տանում տեղի ունեցածը և գտնվում է ճնշված վիճակում:

Ամենայն հավանականությամբ, իռլանդացին խաղադաշտ կվերադառնա մոտ մեկ տարուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում