ԱԱ-2018․ Գերմանիան և Չեխիան ջախջախիչ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Ադրբեջանին․ Բունդեսթիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Անդրե Շյուրլեն, մեկական գոլ խփեցին Թոմաս Մյուլլերը և Մարիո Գոմեսը, իսկ ադրբեջանցիների միակ գոլը խփեց Դմիտրի Նազարովը։ 

Զուգահեռաբար ընթացող Սան Մարինո-Չեխիա հանդիպումն ավարտվեց 0։6 հաշվով։ Դուբլերի ձևակերպեցին Անտոնին Բարակն ու Վլադիմիր Դարիդան, մեկական գոլ էլ խփեցին Թեոդոր Գեբրե Սելասին և Միխալ Կրմենչիկը։

Այս հանդիպումներից հետո C խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ 

1. Գերմանիա – 15 միավոր (5 խաղ)
2. Չեխիա – 8 (5)
3. Հյուսիսային Իռլանդիա– 7 (4)
4. Ադրբեջան– 7 (5)
5. Նորվեգիա – 3 (4)
6. Սան Մարինո – 0 (5)

ԱԱ-2018, ընտրական փուլ, 5-րդ տուր
C խումբ

Ադրբեջան – Գերմանիա՝ 1։4
Գոլերը՝ Նազարով 31՛ – Շյուրլե 19՛, 81՛, Մյուլլեր 36՛, Գոմես 45՛

Սան Մարինո – Չեխիա՝ 0։6
Գոլերը՝ Բարակ 17՛, 24՛, Դարիդա 19՛, 77՛ / 11-մետրանոց, Սելասի 26՛, Կրմենչիկ 43՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում