ԱԱ-2018․ Անգլիան հաղթեց Լիտվային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնում հյուրընկալեց Լիտվային և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ջերմեյն Դեֆոն. 34-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ էր խաղում Անգլիայի հավաքականի կազմում, իսկ վերջին անգամ հավաքականում գոլ էլ խփել վերոնշյալ տարվա մարտին։ Երկրորդ գոլը 66-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին։

Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու միակ ընտրանին է, որ դեռևս գոլ բաց չի թողել։

Այս հաղթանակից հետո Անգլիան 13 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Լիտվան 5 միավորով 4-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում