Մանրամասներ Գևորգ Ղազարյանի վնասվածքի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան-Ղազախստան հանդիպման (2:0) առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:

Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում