Պիզելի․ Ուրախ ենք, որ ոչ միայն հաղթեցինք, այլև 90 րոպե լավ ֆուտբոլ խաղացինք

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր մեկնաբանությունն է տվել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի դեմ կայացած հաղթական հանդիպման մասին։

-Ի՞նչ տպավորություններ ունեք խաղից։

-Շատ ուրախ ենք, որ ոչ միայն հաղթեցինք, այլև 90 րոպե լավ ֆուտբոլ խաղացինք։ Կարմիր քարտից հետո խաղն ավելի հեշտ ստացվեց, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ անհաջող էինք գործում։ Առաջին րոպեներից այնպիսի ֆուտբոլ խաղացինք, որը մեր մարզիչը հասարակ է անվանում։ Նա լավ գիտի մեր պոտենցիալը։ Պետրոսյանը շատ է զրուցում մեզ հետ, որ հավատանք մեր ուժերին։ Այդ պատճառով այսօր ամեն ինչ ստացվեց։

-Ձեր ծնողները մարզադաշտում էին։ Այդ գործոնն ինչպե՞ս ազդեց Ձեզ վրա։

-Շատ ուրախ եմ, որ նրանք եկան Հայաստան և ներկա գտնվեցին հավաքականի խաղին։ Չեմ ուզում ևս մեկ անգամ կրկնել, թե Հայաստանը որքան կարևոր է ինձ համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում