Գաել Անդոնյան․ Ղազախները լավ էին խաղում անգամ 10 ֆուտբոլիստով

ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան խաղից (2:0) հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հաղթանակ տանելը ուրախալի էր։

«Կարմիր քարտի պատճառով բաց էի թողել Մոնտենեգրոյի հետ վերջին հանդիպումը: Ուրախ եմ, որ այսօր թիմի հետ էի ու կարողացանք հաղթել։ Չեմ ուզում խոսել անցյալում եղած վատ բաների մասին, նախընտրում եմ զրուցել ներկայում և ապագայում սպասվող լավ իրադարձությունների շուրջ։ Ֆուտբոլում կարմիր քարտեր լինում են, իսկ ես պաշտպան եմ և պետք է որոշ դեպքերում ագրեսիվ գործեմ»,- ասաց Անդոնյանը։

Ըստ Անդոնյանի, Ղազախստանի հավաքականը բավականին լավ ու ամուր թիմ է․

«Նրանք լավ խաղացին անգամ 10 ֆոտբոլիստով։ Լավ թիմ ունեն. կարող եմ շնորհավորել նրանց»,- ասաց Հայաստանի հավաքականի պաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում