Արաս Օզբիլիս․ Սիրում ենք մեր երկրպագուներին

Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Ղազախստան խաղի (2:0) երկրորդ գոլի հեղինակ Արաս Օզբիլիսը լրագրողների հետ զրույցում իր մեկնաբանությունները տվեց։

«Ուրախ եմ, որ 3 միավոր վաստակեցինք, ուրախ եմ երկրպագուների համար»,- ասաց Օզբիլիսը։

Խոսելով Գևորգ Ղազարյանի՝ առաջին րոպեին ստացած վնասվածքի մասին՝ հարձակվողական ոճի կիսապաշտպանը նշեց, որ հույս ունի խաղընկերոջ վնասվածքը լուրջ չէ և շուտով նա շարք կվերադառնա:

27-ամյա ֆուտբոլիստը հատուկ շնորհակալություն հայտնեց մարզադաշտում հավաքված երկրպագուներին.

«Երկրպագուները հրաշալի էին, շատ լավ էր, որ այսպիսի աջակցություն կար: Իսկապես այն կարևոր է մեզ համար։ Ամեն ինչ անում ենք նրանց համար. մենք սիրում ենք նրանց»։

Օզբիլիսը նաև ընդգծեց, որ կենտրոնցած է «Բեշիկթաշում» իր ելույթների վրա․

«Ինձ համար կարևոր է խաղալ. ակումբում, թե ուրիշ տեղ` էական չէ։ Այժմ թիմում մրցակցություն կա, և ես փորձում եմ պահպանել մարզավիճակս, պետք է խաղալ՝ ուժեղ լինելու համար»,- խոսքը եզրափակեց ֆուտբոլիստը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում