Արսեն Բեգլարյան․ Երջանիկ կլինեինք, եթե նույնիսկ 10:9 հաշվով հաղթեինք

Հայաստանի ազգային հավաքականի դարպասպահ Արսեն Բեգլարյանը Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան – Ղազախստան մրցավեճից (2:0) հետո նշեց, որ հիանալի զգացություններ ունի․

«Գլխավորը հաղթանակն է և, եթե նույնիսկ 10։9 հաշվով կարողանայինք հաղթել, նույնպես երջանիկ կլինեինք: Այս խաղում տրամադրվածություն ցույց տվեցինք․ եթե չտրամադրվեինք ու լուրջ չվերաբերվեինք մրցակցին, ապա խնդիրներ կունենայինք:

Ուսումնասիրել էինք ղազախների խաղը և հստակ պատկերացնում էինք, որ կարող ենք ցանկացած թիմի համար խնդիրներ ստեղծել։ Կենտրոնացվածությունը չկորցնելը հեշտ էր, քանի որ երկրպագուները մեզ աջակցում ու առաջ էին մղում, իսկ երբ լսում ես այդ ամենը, չես կտրվում խաղից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում