Դանի Բլինդը պաշտոնանկ է արվել

Դանի Բլինդն ազատվել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Նարնջագույնների» ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 55-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիայի հետ հանդիպումից (0:2) հետո:

Պաշտոնանակության պատճառ է նշվում ազգային ընտրանու անբավարար արդյունքները: Հոլանդիան ընտրական փուլի մեկնարկային 5 խաղերից հետո ունի 7 միավոր և խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը: Մունդիալի եզրափակիչների եռակի մասնակիցն առաջատար Ֆրանսիային զիջում է 6 միավորով:

Իտալիայի հետ առաջիկա ընկերական խաղում «նարնջագույնների» ղեկին լինելու է Բլինդի օգնական Ֆրեդ Գրիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում