«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նեյմարի համար անհավանական գումար վճարել

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար ամռանը 200 միլիոն եվրո առաջարկել: Հենց այդքան է կազմում բրազիլացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը տարիների ընթացքում ավելանալու է ևս 50 միլիոնով:

«Sport.es»-ը գրում է, որ «կարմիր սատանաները» մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստին տարեկան 25 միլիոն եվրո վճարել և դա հարկային պարտավորությունները մարելուց հետո: Այդ գումարը երկու անգամ գերազանցում է հարձակվողի ներկայիս աշխատավարձը, եթե հաշվի առնվեն նրա հարկային վճարումները:

Նեյմարը կատալոնացիների հետ նոր պայմանագիր է կնքել 2016 թվականի հոկտեմբերին, այն նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ համաշխարհային տրանսֆերային ներկայիս ռեկորդը նույնպես պատկանում է անգլիական ակումբին, որը նախորդ տարվա ամռանը Պոլ Պոգբայի համար «Յուվենտուսին» 105 միլիոն եվրո է վճարել: Այն հնարավոր բոնուսների շնորհիվ կարող է ավելանալ ևս 5 միլիոնով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում