«Marca». «Չելսին» Ազարին խոստացել է դիտարկել «Ռեալի» առաջարկները

«Չելսիի» եզրային հարձակվող Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակն է:

Լոնդոնյան ակումբն արդեն հայտարարել է, որ նույնիսկ 100 միլիոն եվրոյի դիմաց չի վաճառի իր առաջատարին, սակայն «Marca.com»-ի տեղեկությամբ` նախորդ մրցաշրջանի անհաջող ելույթից հետո «կապույտների» ղեկավարությունը բելգիացուն խոստացել էր դիտարկել «Ռեալից» ստացված առաջարկները:

Միաժամանակ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը 26-ամյա ֆուտբոլիստին խոստացել է նոր տրանսֆերների համար 200 միլիոն եվրո ներդնել, որպեսզի թիմն ավելի մրցունակ լինի եվրագավաթներում և ԱՊԼ-ում:

Ազարի` «Ռեալ» տեղափոխության բանալին կարող է դառնալ Խամես Ռոդրիգեսը: «Արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել կոլումբիացուց, իսկ լոնդոնցիները` նրան գործարքի մեջ ընդգրկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է ձեռք բերել Ազարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում