Անրի․ Մբապեն խելացի ֆուտբոլիստ է

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թյերի Անրին իր կարծիքն է արտահայտել «Մոնակոյի» երիտասարդ աստղ Կիլիան Մբապեի մասին։ 18-ամյա ֆուտբոլիստին ինչպես երկրպագուները, այնպես էլ փորձագետները հաճախ անվանում են «նոր Անրի»։

-Ես չեմ սիրում, երբ համեմատում եմ ֆուտբոլիստներին։ Մբապեն պետք է ինքն իրեն նման լինի։ Ահա և վերջ։ Կարող եմ ասել, որ նա ֆուտբոլիստ է։ Երբ մենք հանդիպեցինք, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա ինքնուրույն է։ Նա մտածված է խաղում։ Բարկանում եմ, երբ բոլորը խոսում են արագ, ուժեղ, ցատկող ֆուտբոլիստների մասին, բայց մոռանում են նրանց, ովքեր կարողանում են մտածել։

Մբապեն այդ որակն ունի, ինչն ամենակարևորն է։ Այո, նա նաև արագ է, բայց հենց խելքը նրան թույլ կտա երկար ճանապարհ անցնել ֆուտբոլային աշխարհում,- Անրիի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում