Ինֆանտինո․ Այժմ պաշտոնապես լավագույնը Ռոնալդուն է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ժամանակակից ֆուտբոլի գլխավոր աստղերի՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ըստ իս, Կրիշտիանուն և Լիոնելը շատ են տարբերվում իրարից։ Նրանք տարբեր խաղաոճեր ունեն, տարբեր ֆիզիկական տվյալներ, սակայն երկուսն էլ հիասքանչ ֆուտբոլիստներ են։ Մեկ մրցաշրջանում նրանցից մեկն է ավելի լավ հանդես գալիս, հաջորդում՝ մյուսը․․․ Այսպես արդեն 10 տարի է։ Մենք մեծագույն մրցակցության ենք ականատես լինում։ Այժմ պաշտոնապես ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնը Կրիշտիանուն է,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հիշեցնենք, որ 2015-16թթ․ մրցաշրջանի արդյունքներով Կրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՖԻՖԱ-ի կողմից, ինչպես նաև «France Football»-ի կողմից ստացել է «Ոսկե գնդակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում