Ռաուլ․ Երբ «Բարսելոնան» լավ է խաղում, պետք է ընդունել դա

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին հարցրել են՝ արդյո՞ք նա կհամաձայնի աշխատել «Բարսելոնայում»։ «Արքայական ակումբի» նախկին ավագը պատասխանել է, որ ֆուտբոլում ոչինչ պետք չէ բացառել։

-Ես սիրում եմ աստիճանաբար քայլեր կատարել։ Կարո՞ղ եմ աշխատել «Բարսելոնայում»։ Առաջնահերթ ցանկանում եմ վերադառնալ տուն՝ «Ռեալ», բայց դա պետք է լինի համապատասխան պահի։ Ամեն դեպքում, ֆուտբոլում ոչինչ պետք չէ բացառել։

Վերջին շրջանում երկրպագուները կարծում են, թե ես շատ լավ եմ արտահայտվում «Բարսելոնայի» մասին, բայց այն, որ 17 տարի անցկացրել եմ «Ռեալում», իմ մադրիդիստ լինելու վերաբերյալ չպետք է որևէ կասկած առաջացնի։ Իմ խիղճը մաքուր է։

Եթե երկրպագուները նկատի ունեն կատալոնացիների խաղերի վերլուծությունները, ապա երբ նրանք լավ են խաղում, պետք է ընդունել դա,- Ռաուլի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում