«Ատլետիկոն» ու «Լիոնը» սկսել են բանակցել

«Ատլետիկոն» ու «Լիոնը» սկսել են բանակցել վերջինիս հարձակվող Ալեքսանդր Լյակազետի տրանսֆերի շուրջ: Իսպանական ակումբի մարզական տնօրեն Անդրեա Բերտան արդեն կապ է հաստատել ֆրանսիացիների ղեկավարության հետ,- տեղեկացնում է «France Football»-ը:

Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 60 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիներն ու 25-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:

«Լիոնը» հույս ունի գործարքում ներառել «Ատլետիկոյի» պաշտպաններ` Լյուկա և Թեո Էրնանդես զույգից որևէ մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում