ՖԻՖԱ-ն հետաքննություն է վարում. Մեսսին կարող է որակազրկվել (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները:

29-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինա – Չիլի խաղում (1:0) եզրային մրցավարին հայհոյելու մեջ, որը թվացյալ երևում է տեսանյութում,- գրում է «Marca»-ն:

«Ole» պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ՖԻՖԱ-ի նամակը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային (ԱՖՖ), որում պահանջվել է մանրամասն ներկայացնել խաղի մասնակիցների տեսակետները: ԱՖՖ-ն ՖԻՖԱ-ին պատասխանել է, որ ոչ ոք Մեսսիի կողմից հայհոյանք չի լսել: Հանդիպման բրազիլական մրցավարական կազմը հայտնել է, որ աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստի կողմից նույնպես վիրավորական ոչինչ չեն լսել:

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն տեղեկացրել է, որ սամանված կանոնակարգի 77-րդ հոդվածի համաձայն իրավունք ունի ֆուտբոլիստին պատժելու, եթե նույնիսկ անթույլատրելի արարքի ականատեսներ չկան: 

Այսպիսով, Մեսսիի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է ազգային ընտրանու կազմում մինչև 4 խաղի որակազրկում:

Այսօր Արգենտինան ընտրական փուլի շրջանակում հյուրընկալվելու է Բոլիվիային:

Խաղից հետո Մեսսին ձեռք չի մեկնել այդ եզրային մրցավարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում