«Բավարիան» պատասխանել է «Բարսելոնայի» տրանսֆերային հարցմանը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ծառայություններով։

Կատալոանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ուղարկել մյունխենյան ակումբ,- գրում է «Sport.es»-ը: 

Գերմանացիները պատասխանել են, որ Ալկանտարային գնահատում են 90 միլիոն եվրո, ինչից հետո կատալոնական ակումբը հրաժարվել է գործարքից: «Բավարիայում» Տյագոյին առանցքային ֆուտբոլիստ են համարում և նոր պայմանագրի հարցում բանակցում են նրա հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում