Անգլիա-Իսլանդիա խաղից 9 ամսի անց. ռեկորդային թվով նորածիններ

Բրիտանական «The Bleacher Report UK»-ը հայտնում է, որ Իսլանդիայում նախորդ շաբաթվա ընթացքում ռեկորդային թվով երեխաներ են ծնվել:

9 ամիս առաջ` 2016 թվականի հունիսի 27-ին Իսլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին: Այդ արդյունքը դարձել է կղզիաբնակ թիմի պատմության խոշորագույն հաջողությունը:

Հիշեցնենք, որ արդեն քառորդ եզրափակչում իսլանդացիները 2:5 հաշվով զիջել են Ֆրանսիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում