Ինչո՞ւ է Բարձալին հեռացել Իտալիայի հավաքականի ճամբարից

Իտալիայի հավաքականի պաշտպան Անդրեա Բարձալին լքել է ազգային ընտրանու ճամբարը: «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան հայտնել է, որ նման որոշման պատճառ են դարձել ֆուտբոլիստի ընտանեկան խնդիրները:

«Անդրեան ինձ պատմեց կնոջ հետ ունեցած լուրջ խնդիրների մասին: Զարմացած էի այդ պատմությունից: Մենք ընդառաջեցինք նրան և թույլ տվեցինք հեռանալ»,- Վենտուրայի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Այսօր Իտալիայի հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու Հոլանդիայի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում