360 պտույտ, դիրբլինգ ու հաղթական նետում. NBA-ի օրվա թոփ դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է կանոնավոր առաջնության հերթական խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Օկլահոմայի» խաղակող Ռասել Ուեսթբրուկը, ով «Դալասի» դեմ արտագնա խաղի (92:91) ավարտից 1 վայրկյան առաջ հաղթական նետում է կատարել:

Երկրորդ տեղում է հայտնվել «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը: «Արքան» «Սան Անտոնիոյի» հետ տապալված մրցավեճում (74:103) գեղեցիկ խաբքերով ապակողմնորոշել է Դևիդ Լիին ու դանք կատարել:

Եռյակը եզրափակել է «Օրլանդոյի» պաշտպան Թերենս Ռոսը, որն իր նախկին թիմի` «Տորոնտոյի» հետ հանդիպման (112:131) ժամանակ 360 աստիճան պտույտով ու դանքով է աչքի ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում