«Բավարիայում» մնալու համար Ռիբերին ո՞ր ակումբներին է մերժել

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է, թե իր կարիերայի ընթացքում ինչպիսի թիմերի առաջարկներ է մերժել:

«Իհարկե, նախկինում մտածում էի թիմս փոխելու մասին: 2008 կամ 2009 թվականին բոլոր մեծ ակումբները ցանկանում էին ինձ իրենց կազմում տեսնել: Նրանց թվում էին «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը», «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին» և այլն: Բոլորին մերժեցի:

Միշտ ասել եմ, որ Եվրոպայում «Բավարիան» իմ վերջին թիմն է: Կխաղամ, քանի դեռ առողջությունս ներում է: Եթե վնասվածք չունենամ, ևս 2-3 տարի կարող եմ հանդես գալ ամենաբարձր մակարդակում:

Արդեն 10 տարի է մյունխենյան ակումբում եմ: Ընտանիքս այստեղ իրեն լավ է զգում: Կարիերայիս ավարտից հետո կարող եմ «Բավարիայի» ակադեմիայում մարզիչ դառնալ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում