CAS-ը չեղարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը

Լոզանի արբիտրաժային դատարանում (CAS) ՈւԵՖԱ-ն և «Պարտիզանը» հաշտություն են կնքել վերջինիս` եվրագավաթներից հեռացվելու կապակցությամբ ընթացող դատավարության շրջանակում:

Հունվարին ՈւԵՖԱ-ն սերբական ակումբին երեք տարով արգելել էր մասնակցել եվրագավաթներին: Նման որոշման պատճառ էին դարձել ֆինանսական «արդար խաղի» ու արտոնագրման համակարգի կանոնների խախտումները: «Պարտիզանը» հայտարարել էր, որ բոլոր պարտքերը մարելու է և դիմել էր CAS-ին:

Արբիտրաժային դատարանը որոշել է, որ բելգրադցիների պարտավորությունները լուծելի են և եվրագավաթներին մասնակցելու արգելքը հանել է:

Սերբիայի ընթացիկ առաջնությունում «Պարտիզանը» զբաղեցնում է երկրորդ տեղը, ինչը Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք է տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում