Հայաստանի Մ-17 հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն է կրել

Մարտի 28-ին, Թուրքիայի Մանավգաթ քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016-2017թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների միջև:

Հայաստանի ընտրանին պարտվել է 0:5 հաշվով: Ֆինլանդիայի ընտրանու կազմում գոլերով աչքի են ընկել Մաքսիմո Տոլոնեն (2′, 19′), Մոսավեր Ահադին (54′), Էետու Պելիկան (60′) և Յուսիֆ Ալին (70′): 

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 2. Պերճ Պողիկյան 3. Արտակ Ասատրյան 4. Տիգրան Այունց 5. Կարեն Հովհաննիսյան (ա) 7. Մարտին Գրիգորյան 9. Արմեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան։

Հիշեցնենք, որ էլիտ-ռաունդի առաջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 1։10 հաշվով պարտվել էր Գերմանիային, իսկ երկրորդ տուրում 0։6 հաշվով զիջել էր Թուրքիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում