Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ (տեսանյութ)

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելգիայի ընտրանու հետ։

Հանդիպման մեկնարկում՝ 3-րդ րոպեին, Վիկտոր Վասինն առաջ մղեց Ռուսաստանի ընտրանուն։ 16-րդ րոպեին Կևին Միրալյասը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով Ռոման Նոյշտեդտերի՝ Կրիստիան Բենտեկեի նկատմամբ կանոնները խախտելու արդյունքում նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 42-րդ րոպեին Բենտեկեն խփեց Բելգիայի երկրորդ գոլը, իսկ 3 րոպե անց դուբլ ձևակերպեց։

Երկրորդ կեսում Ռուսաստանի հավաքականին հաջողվեց խուսափել պարտությունից․ 74-րդ րոպեին Ալեկսեյ Միրանչուկը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+2-րդ րոպեին Ալեքսանդր Բուխարովը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3։3։

Հետևեք մեզ նաև Telegram-ում