Ընկերական խաղում Իսպանիան հաղթեց Ֆրանսիային (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականն արտագնա ընկերական խաղում առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ․ Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 68-րդ րոպեին, երբ Դավիդ Սիլվան անվրեպ իրացրեց ֆրանսիացիների դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 77-րդ րոպեին իսպանացիների առավելությունը կրկնապատկեց Ժերար Դեուլոֆեուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում