Կախվածություն Մեսսիից. Արգենտինան թիմի ավագի հետ և առանց նրա

ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Արգենտինան առանց որակազրկված Լիոնել Մեսսիի արտագնա խաղում մրցել է Բոլիվիայի ընտրանու հետ և 0:2 հաշվով պարտություն կրել:

«Ալբիսելեստեն» շարունակում է առանց իր առաջատարի անփառունակ ելույթներ ունենալ: Ընթացիկ ընտրական փուլում Արգենտինան առանց «Բարսելոնայի» հարձակվողի 8 հանդիպում է անցկացրել, որոնցում միայն 1 հաղթանակ է տոնել և ընդհանուր 7 միավոր վաստակել:

Երբ 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում է եղել, Էդգարդո Բաուսայի թիմը գրեթե անկասելի է` 6 խաղ 5 հաղթանակ (15 միավոր):

Հաշվի առնելով, որ Մեսսին դեռ պետք է 3 խաղ բաց թողնի և վերադառնա միայն վերջին` 18-րդ տուրում, մեծ ռիսկ կա, որ աշխարհի կրկնակի չեմպիոնները կարող են 1970 թվականից հետո առաջին անգամ չհայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Ներկայումս Արգենտինան ունի 22 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, որն Օկեանիայի ներկայացուցչի հետ անցումային խաղերի ուղեգիր է տալիս: Այնումանայնիվ, այդ հինգերորդ հորզիոնականն էլ դեռ ապահոված չէ, քանի որ մոտակա հետապնդողներ` Էկվադորը, Պերուն և Պարագվայը, համապատասխանաբար, ունեն 20 և 18-ական միավորներ:

Արգենտինան բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը և հույս ունի կրճատելու որակազրկման ժամկետը կամ ընդհանրապես վերացնել այն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում