Ֆրանսիա-Իսպանիա. Տեսակրկնության շնորհիվ կայացրած երկու որոշումներ (տեսանյութ)

Երեկ` մարտի 28-ին Փարիզում կայացած Ֆրանսիա – Իսպանիա խաղը (0:2) կարևոր նշանակություն է ունեցել տեսակրկնությունների օգտագործման տարածման համար: Հանդիպման ընթացքում գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը տեսակրկնությունների շնորհիվ երկու անգամ փոխել է եզրային մրցավարների սխալ որոշումները:

48-րդ րոպեին (0:0 հաշվի ժամանակ) Անտուան Գրրիզմանը գոլ է խփել, երբ խաղից դուրս վիճակում է եղել: Ավելին, նրան գոլային փոխանցում կատարող Լևեն Կուրզավան նույնպես սխալ դիրքում է գտնվել: Մրցավարը տեսակրկնության համար պատասխանատու իր օգնականից անհրաժեշտ տեղեկությունն ստանալու և գոլը չեղյալ հայտարարելու համար ծախսել է ընդամենը 20 վայրկյան:

Երկրորդ կարևոր դրվագը գրանցվել է իսպանացիների երկրորդ գոլի ժամանակ, երբ դարպասը գրավել է Ժերար Դելաֆեուն: Եզրային մրցավարը ազդարարել է խաղից դուրս վիճակ, սակայն տեսակրկնության ժամանակ պարզվել է, որ դա սխալ որոշում է եղել և դարպասի գրավումն արձանագրվել է:

Այդ տեսակրկնության համար ծախսվել է 40 վայրկյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում