Պիկե. Տհաճ է Մեսսիին ու Նեյմարին մեղադրող դատախազին տեսնել «Սանտյագո Բեռնաբեուի» VIP-սրահում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել իր թիմակիցներ Լիոնել Մեսսիի ու Նեյմարի նկատմամբ դատական գործերի մասին:

««Ռեալի» ֆուտբոլիստների դեմ ոչինչ չունեմ, բայց այդ ակումբում շատ բաներ ինձ դուր չեն գալիս: Տհաճ է տեսնել, թե ինչպես են Մեսսիի ու Նեյմարի դեմ մեղադրանք առաջադրողները նստած «Սանտյագո Բեռնաբեուի» VIP-սրահում:

Մշտական մեղադրանքներ Նեյմարի, Մեսսիի և մյուսների նկատմամբ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ` ոչինչ: Միշտ այդպես է եղել»,- կատալոնացու խոսքն է մեջբերում «AS.com»-ը:

Պիկեն նկատի ունի դատախազ Մարտա Սիլվա Լապուերտեին, ով նախկինում պաշտոն է զբաղեցրել «Արքայական ակումբում», իսկ հետո «կապտանռնագույնների» նշված ֆուտբոլիստների դեմ դատական նիստերում եղել է մեղադրող կողմը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ԶԼՄ-ների կողմից մեղադրվել է օվշորների միջոցով հարկերից խուսափելու մեջ, սակայն գործը դատարան չի հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում