Տեղի ունեցան «Շարժա Մասթերս»-ի 6-րդ տուրի պարտիաները

ԱՄԷ Շարժա քաղաքում շարունակվող «Շարժա Մասթերս» մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշոնական կայքը տեղեկացնում է, որ 6-րդ տուրում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն է կրել:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5.5-ական միավոր վաստակած Ադհիբան Բաշկարանը և Մարտին Կրավցիվը: Վլադիմիր Հակոբյանն ունի 4.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը` 4, իսկ Էդուարդ Հակոբյանը` 3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում