Ռամոսի պատասխանը Պիկեին. «Բարսելոնան» լռելու ավելի շատ պատճառներ ունի

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը արձագանքել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի խոսքերին։ Վերջինս դժգոհել է, որ Լիոնել Մեսսիի ու Նեյմարի դատական գործերով դատախազը նստած է լինում «Սանտյագո Բերնաբեուի» VIP-սրահում:

«Պիկեի խոսքերը չեն փոխում մեր ակումբի արժեքները, մեր զինանշանը, մեր պատմությունը և տիտղոսները: Նրա խոսքերը միայն սկանդալային վերնագրեր են հրահրում և թերթեր վաճառելուն օգնում, բայց մենք դրան «մի կերպ» կդիմանանք:

Իհարկե, յուրաքանչյուր կողմ լրացուցիչ միջոցների է դիմում, բայց ընդհանուր առմամբ «Բարսելոնան» լռելու ավելի շատ պատճառներ ունի, քան «Ռեալը»»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում