Դե Բուրը մերժել է Հոլանդիայի հավաքականին

«Այաքսի» ու «Ինտերի» նախկին մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականը:

«Football Italia»-ի տեղեկությամբ, 46-ամյա մասնագետը ցանկանում է կարիերան շարունակել ակումբային ֆուտբոլում, իսկ հավաքական գլխավորելու տարբերակները չի դիտարկում:

«Նարնջագույններն» առանց գլխավոր մարզչի են մնացել այն բանից հետո, երբ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում անհաջող ելույթների համար Դանի Բլինդը պաշտոնանկ է արվել:

Դե Բուրից զատ Հոլանդիան գլխավորելու թեկնածուներ են համարվում Կլարենս Զեդորֆն ու Լուի վան Գալը, ով ավելի վաղ հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում