Հայտնի է` Դրոգբան որտեղ կշարունակի կարիերան

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան պայմանագիր է կնքելու ամերիկյան ու կանադական համատեղ` USL լիգան ներկայացնող «Ֆինիքս Ռայզինգի» հետ: Այն MLS-ից հետո հեղինակությամբ երկրորդ մրցաշարն է:

«France Football»-ը պնդում է, որ 39-ամյա ֆուտբոլիստն արիզոնացիների հետ երեք տարվա պայմանագիր է կնքելու: Մեկ տարի անց իվուարցին համատեղելու է նաև մարզական տնօրենի պաշտոնը:

«Ֆինիքս Ռայզինգում» Դրոգբան կմիանա «Չելսիում» իր նախկին թիմակից Շոն Ռայթ Ֆիլիպսին:

«Մոնրեալ Իմպակտի» հետ համաձայնագրի ավարտից հետո Դրոգբան ազատ խաղացողի կարգավիճակ ուներ: Ավելի վաղ անվանի հարձակվողին հրավիրելու ջանքեր էր գործադրում բրազիլական «Կորինտիանսը», իսկ անձամբ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ երազում է կարիերան ավարտել «Մարսելում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում