Ռոնալդինյոն երգչի կարիերա է սկսել. առաջին տեսահոլովակը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է երգչի անհատական կարիերա սկսելու մասին:

37-ամյա բրազիլացին իր առաջին տեսահոլովակն է հրապարակել, որը կոչվում է «Sozinho» (պորտուգալերենից թարգմանված` «Մենակ»):

Ռոնալդինյոն նախկինում համատեղ երգել է այլ երգիչների հետ, սակայն անհատական ստեղծագործություն չուներ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում