Իբրահիմովիչ․ Ես գալիս, հաղթում և հեռանում եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Շվեդ ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

-«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ամեն ինչ դուր է գալիս, ես հաճույք եմ ստանում։ Անկախ նրանից, թե որտեղ եմ խաղում, հանդես եմ գալիս 200% նվիրվածությամբ։ Ես գալիս եմ, հաղթում եմ և հեռանում եմ։ Հեռանալիս արածներիս համար չեմ ափսոսում և երբեք աշխատանքս կիսատ չեմ թողնում։

Տեսնենք՝ ինչ կլինի ամռանը։ Բանակցությունները շարունակվում են։ Պայմանագիրս ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունեմ։ Քանի դեռ այստեղ եմ, ցանկանում եմ լավագույն խաղս ցուցադրել։

Անխոս, խաղում եմ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, ֆանտաստիկ ակումբում։ Թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչը, ով իդեալական համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Քչերը կարող են նման բաներով պարծենալ,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերված է «Manchester Evening News»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում