Նադալ․ Հիանալի է, որ ես և Ֆեդերերը լավ մարզավիճակում ենք

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Մայամիի մրցաշարի չորրորդ շրջանում հաղթել է Նիկոլաս Մայուին, խոսել է իր և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի և առաջիկա մրցակցի՝ Ջեք Սոքի մասին։

-Կարծում եմ՝ ես և Ռոջերը տարին լավ ենք սկսել։ Անխոս, մրցաշրջանի մեկնարկում նա փոքր-ինչ ավելի լավ հանդես եկավ, բայց հաշվի առնելով վերջին տարիների վնասվածքներս՝ գոհ եմ իմ խաղից։ Հիանալի է, որ ես և Ռոջերը լավ մարզավիճակում ենք և գրեթե ամեն շաբաթ կարողանում ենք մրցունակ խաղ ցուցադրել։

Ինչ վերաբերում է Ջեքի հետ հանդիպմանը՝ նա ագրեսիվ ու արագ թենիսիստ է, ուժեղ մատուցում է։ Ես ևս պետք է ագրեսիվ խաղամ․ դա միակ տարբերակն է։ Եթե նրան թույլ տամ խաղալ իրեն բնորոշ ոճով, հաղթելու հնարավորություն չեմ ունենա։ Կկենտրոնանամ մատուցումներիս վրա և չեմ մոռանա ագրեսիվ գործողությունների մասին,- Նադալի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում