Վիդալ․ «Ռեալի» հետ խաղում կօգտագործեմ բոլոր պահերը

«Բավարիայի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

Չիլիի հավաքականը 3։1 հաշվով հաղթանակ է տոնել, Վիդալն ունեցել է գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն, սակայն անընդհատ վրիպել է։

-Երբ բարձր մակարդակում ես հանդես գալիս, նման հնարավորությունները չպետք է բաց թողնես։ Թիմային տեսանկյունից լավ խաղացինք, սակայն որոշ դրվագներում ես հաջող չխաղացի, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Եթե ես իրացնեի իմ պահերը, հաշիվը 7։1 կլիներ։ Կփորձեմ ավելի լավ խաղալ գրոհների եզրափակիչ փուլում։ Արդեն «Ռեալի» հետ խաղում կօգտագործեմ բոլոր պահերը,- ասել է Վիդալը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» «Ռեալի» հետ խաղալու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում․ առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին, պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում