Մեսսին չի կարողանում օգնել Արգենտինային, իսկ Նեյմարն ուղևորվում է Ռուսաստան (ծաղրանկար)

Արդեն տեղեկացրել ենք, որ Բրազիլիայի հավաքականն ապահովել է իր տեղը Ռուսաստանում կայանալիք Մունդիալ-2018-ում։ Հարավային Ամերիկայի ընտրական փուլում բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Լիոնել Մեսսիին «կորցրած» Արգենտինայի հավաքականը, որն առանց «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի երեկ պարտվել է Բոլիվիայի ընտրանուն։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին համադրել է այդ իրադարձություններն իր նոր աշխատանքում․ ՖԻՖԱ-ի կողմից որակազրկված Մեսսին չի կարողանում օգնել Արգենտինային, որի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան ծեծի է ենթարկվում բոլիվիացիների կողմից, Անխել դի Մարիան դժվարանում է անգամ շնչել, իսկ Մունդիալի ուղեգիրն ապահոված երջանիկ Նեյմարը պատրաստ է ուղևորվել Ռուսաստան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում