Աշխարհի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը եզրափակչում է

Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը։ Հայ գեղասահորդուհին կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և ապահովել իր տեղը եզրափակչում:

Մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում