Մեսսին նամակ է գրել ՖԻՖԱ-ին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ին նամակ է գրել, որում ներողություն է խնդրել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Չիլիի դեմ մրցավեճում (1:0) իր պահվածքի համար, սակայն ընդգծել է, որ եզրային մրցավարին չի վիրավորել: 

«Կտրականապես հերքում եմ, որ Չիլիի հետ խաղում վիրավորել եմ մրցավարի օգնականին: Այդ մրցավարը բրազիլացի է և շատ լավ հասկանում էր, թե ինչ էի ասում: Մենք նույնիսկ մի փոքր ընկերական զրույց ունեցանք: Ոչ մի դեպքում չեմ վիրավորել նրան:

Իմ ասված այդ հայհոյանքը հասցեագրված չէր նրան: Ես պարզապես «օդի մեջ» ասացի և դրա համար ներողություն եմ խնդրում»,- նշված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի նամակում, որը մեջբերում է «El Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք, որ մրցավարին հայհոյելու համար «ալբիսելեստեի» ավագը 4 խաղով որակազրկվել է: Հանդիպումը սպասարկած մրցավարներն ասել են, որ արգենտինացուց որևէ վիրավորական խոսք չեն լսել:

Առանցի իր առաջատարի Արգենտինան 0:2 հաշվով զիջել է Բոլիվիային և ռիսկի է դիմում չհայտնվելու Մունդիալում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում