Լուրջ քայլեր Ազարին թիմում պահելու համար

«Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է զգալիորեն բարձրացնել թիմի առաջատար Էդեն Ազարի աշխատավարձը, որպեսզի նա Լոնդոնում մնա:

«Չելսին» մտադիր է 26-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ տալ: Ներկայիս համաձայնագրով, որը կնքվել է 2015 թվականի փետրվարին, եզրային հարձակվողի շաբաթական աշխատավարձը կազմում է 200 հազար ֆունտ:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ բելգիացուն ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է 100 միլիոն ֆունտ վճարել:

Միաժամանակ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն Ազարին խոստացել է թիմի կազմն ուժեղացնելու համար ամռանը 200 միլիոն եվրո ծախսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում