Հայտնի է` Նոյերը քանի խաղ բաց կթողնի

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մարզման ժամանակ վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել:

Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գերմանացին բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները: Բունդեսլիգայի շրջանակում «Բավարիան» ապրիլի 1-ին կմրցի «Աուգսբուրգի» հետ, իսկ ապրիլի 4-ին` «Հոֆենհայմի»։

Սպասվում է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղին Նոյերը պատրաստ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում