«Շարժա Մասթերս». 7-րդ տուրի արդյունքները

ԱՄԷ Շարժա քաղաքում շարունակվող «Շարժա Մասթերս» մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչների գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 7-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 6-ական միավոր վաստակած Վան Հաոն և Մարտին Կրավցիվը:

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 5-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների թվում, իսկ Էդուարդ Հակոբյանը իր ակտիվում ունի 4 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում