Վենգերի արձագանքը Սանչեսի խոսքերին. «Լոնդոնում միայն մեկ թիմ կա»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն վենգերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի խոսքերը։ Վերջինս ցանկություն էր հայտնել մնալ Լոնդոնում, բայց խաղալ տիտղոսներ նվաճող ակումբում:

«Կարծում եմ` Սանչեսն ու Օզիլը ցանկանում են մնալ: Լոնդոնում միայն մեկ թիմ կա, Ալեքսիսն այստեղ ամեն ինչից գոհ է: Այո, Սանչեսի պայմանագրի ժամկետը դեռ չի երկարաձգվել, բայց հույս ունեմ, որ նա կմնա:

Ֆուտբոլիստների հարցազրույցներին, որոնք տրվել են նրանց երկրներում, հարկավոր է զգույշ վերաբերվել, որովհետև թարգմանությունը միշտ չէ, որ իրական միտքն է արտահայտում:

Սանչեսի խոսքերում ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Նա ասել է, որ ցանկանում է հաղթել առաջնությունը. բոլորն են դա ցանկանում: Ես ամբողջովին հասկանում եմ նրան»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում